25 Նոյ
2024
12.7° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը խաղում է իր համար շահավետ ուղիներ գտնելու համար. ՌԴ Պետդումայի պատգամավոր

Փաշինյանը խաղում է իր համար շահավետ ուղիներ գտնելու համար. ՌԴ Պետդումայի պատգամավոր

Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից՝ որոշակի մտահոգությունների պատճառով, կարծում է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։ Միևնույն ժամանակ, երկրի իշխանությունները շարժվում են «այլ ուղղությամբ», Lenta.ru-ի հետ զրույցում ընդգծել է ռուս պատգամավորը։

«Մենք հասկանում ենք, որ դա վատ է, և տեսնում ենք ՀՀ քաղաքացիների դժգոհությունը: Երևանում ցույցեր են տեղի ունենում, այդ թվում՝ այս կապակցությամբ»,- նշել է պատգամավորը։

Ըստ նրա՝ Հայաստանը պաշտոնապես դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, քանի որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի մտահոգություններ ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների ամբողջական խզման վերաբերյալ։ «Փաշինյանը խաղում է՝ իր համար շահավետ ուղիներ փնտրելով»,- նշել է կայքի զրուցակիցը։