
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է հակասեմական անկարգությունները Մախաչկալայում
ԱՄՆ-ն դատապարտել է հակասեմական անկարգությունները Դաղստանում․
հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին հրապարակայնորեն
դատապարտել այդ գործողությունները, պատասխանատվության ենթարկել դրանց բոլոր մասնակիցներին
և ապահովել իսրայելցիների և հրեաների անվտանգությունը Ռուսաստանում»,- ասել է Միլլերը։
Հիշեցնենք, որ կիրակի Մախաչկալայի բազմաթիվ բնակիչներ ներխուժել
էին Մախաչկալայի օդանավակայան՝ պահանջելով թույլ չտալ Թել Ավիվից ժամանող ինքնաթիռի
վայրէջքը։ Տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել էր մի քանի տասնյակ
մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան։