Իսրայելը շարունակում է ցամաքային գործողությունը Գազայի հատվածում,
վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ չեն համաձայնի հրադադարի։
Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայում ռազմական գործողության
3-րդ փուլի մեկնարկի մասին։
«Մենք պատերազմի մեջ ենք: Մենք մեր առջև հստակ նպատակ ենք դրել՝
ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական կարողությունները: Մենք դա անում ենք համակարգված:
Նախ, առաջին՝ շրջափակման փուլն ավարտված է: Երկրորդ փուլը՝ նրանց օդային հարվածներ
հասցնելը, շարունակվում է անդադար: Երրորդ փուլում Իսրայելի պաշտպանության բանակը ընդլայնել
է ցամաքային ներխուժումը Գազայի հատվածում։ Դա անում ենք կշռադատված, շատ հզոր քայլերով՝
համակարգված, քայլ առ քայլ առաջ շարժվելով», – ասել է Նեթանյահուն։