21 Նոյ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
10.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սա մահ ու զիջում բերող կառավարություն է․ Տիգրան Աբրահամյան

Սա մահ ու զիջում բերող կառավարություն է․ Տիգրան Աբրահամյան

Ինչքան շատ են սրանք խոսում խաղաղության հասնելու իրենց ծրագրերի
մասին, այնքան շատ մեր երկրի գլխին նոր արկածախնդրություն և փորձություն են բերում. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել
է «Պատիվ Ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը

«Կառավարությունն ու
իրենց ղեկավարն ամեն տարի պետական բյուջեի փաստաթուղթը բերելուց գալիս խոսում է խաղաղության
օրակարգի ու դրան իրենց նվիրվածության մասին, իսկ 6 ամիս հետո ԱԺ-ում նույն բյուջեի
կատարողականին գալիս արձանագրում, որ էլի բան չստացվեց, խաղաղության փոխարեն էլ նոր
տարածքային ու մարդկային կորուստներ»,- գրել է նա ու հավելել, որ սա մահ ու զիջում բերող
կառավարություն է: