
Ադրբեջանը և Իրանը զորավարժություններ կանցկացնեն
2024 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ Իրանն ու Ադրբեջանը հունիսի 12-ին երկու երկրների տարածքում միաժամանակյա համակարգված զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը․ հայտնում է ТАСС-ը։
Զորավարժություններն ուղղված կլինեն հրամանատարների պրոֆեսիոնալիզմի և որոշումներ կայացնելու հմտությունների բարձրացմանը, ինչպես նաև ստորաբաժանումների միջև հաղորդակցության բարելավմանը:
Դրանք կանցկացվեն անձնակազմի, մարտական և ավիացիոն տեխնիկայի, ինչպես նաև ԱԹՍ-ների մասնակցությամբ։
Պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ զորավարժություններ կանցկացվեն նաև հարևան պետության տարածքում՝ իրանական բանակի համապատասխան ուժերի և միջոցների ներգրավմամբ։