Բրիտանական Մեն կղզում
շարունակվում է ՖԻԴԵ-ի Grand Swiss մրցաշարը։
Խաղային 6-րդ օրը տղամարդկանց մրցաշարում հայ շախմատիստներից
հաղթանակ տարան Հայաստանի գործող չեպիոն Սամվել Տեր-Սահակյանը և Հայաստանի հավաքականի
նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը։
Տեր-Սահակյանը սև խաղաքարերով ուժեղ գտնվեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովից,իսկ Արոնյանը
սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Դմիտրի Կոլլարսի նկատմամբ։
Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Գաբրիել Սարգսյանը, Հայկ
Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը իրենց պարտիաները
ավարտեցին ոչ-ոքի արդյունքով։
Կանանց մրցաշարում այսօր Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ հաղթանակ են տարել։
Մարիամ Մկրտչյանը սև աղաքարերով հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Ագրավալ Վանտիկային,
իսկ Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով ուժեղ է գտնվել ռումինացի Միխայելա Սանդուից։
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները
իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի աշխարհի թագի հավակնորդների մրցաշարին։
Մրցաշարը անցկացվում
է 11 տուրով, վաղը առաջնությունում հանգստյան օր է, 7-րդ տուրը կմեկնարկի նոյեմբերի 1-ին։