24 Սեպ
2024
15° c ԵՐԵՎԱՆ
12.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեզ որակումներ են տալիս` առանց հասկանալու, որ այստեղ միայն հայեր են, ուրիշ մարդ չկա. շարժման մասնակից

Մեզ որակումներ են տալիս` առանց հասկանալու, որ այստեղ միայն հայեր են, ուրիշ մարդ չկա. շարժման մասնակից

Հայեցի ոչինչ չկա իրենց ասածի մեջ, վարկաբեկում են մեզ, մարդկանց որակումներ են տալիս առանց հասկանալու,որ  այստեղ հայեր են հավաքված, ուրիշ մարդ չկա․ ABC media-ի հետ զրույցում ասել է «Տավուշն հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներից մեկը։

«Այստեղ շատ մարդիկ կան, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ` բանվորից մինչև դերասան, երեկոյան մեծ բավականություն եմ ստացել` տեսնելով մեր  ազգի տարբեր շերտերին այստեղ։ Մարդիկ ուզում են Փաշինյանի հեռանալը, քանի որ  նա ի վիճակի չէ։ Մարդկանց 2018 թվականին  ուրիշ բան ասաց, ուրիշ բան ստացվեց. մութ ուժեր էին, լուսավոր ուժեր էին, ամեն դեպքում` իր դեմքով եղավ»,- ասել է ակցիայի մասնակիցը։

Նա Նիկոլ Փաշինյանին հորդորում է հրաժարական տալ,  հանգիստ գնալ ապրի իր ընտանիքով։