Ամուսնության տարիքային նվազագույն շեմը փոխվեց
Ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանվեց 18 տարեկանը՝ առանց բացառությունների։ ԱԺ-ն 2-րդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած օրենսդրական նախագիծը։
Մինչ այս փոփոխությունը օրենքը թույլ էր տալիս որոշ դեպքերում ամուսնանալ նաև 16 և 17 տարեկանում: