
Թուրքիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
4,2 մագնիտուդ
ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշ նահանգում,
որտեղ փետրվարին 7,7 մագնիտուդ ուժնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Այս մասին գրում
է թուրքական NTV
հեռուստաալիքի կայքը։
Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 19։25-ին (Հայաստանի ժամանակով՝ 20։25)։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գյոքսուն քաղաքի շրջանում, օջախը՝
7,07 կմ խորության վրա։