Թուրք դատախազը միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով դատարանից կարճել Հրանտ Դինքին սպանած հանցագործի դեմ հարուցված քրեական գործը
Թուրք դատախազը պահանջել է կարճել «Ակոս» օրաթերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի դեմ հարուցված հերթական քրեական գործը, տեղեկացնում է Aydınlık պարբերականը։
Սամասթը Դինքի սպանությունից հետո 16 տարի անազատության մեջ էր, ժամկետից շուտ ազատ էր արձակվել «լավ պահվածքի» համար, ինչից հետո նրա դեմ նոր քրեական գործ է բացվել՝ «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ չլինելով՝ կազմակերպության անունից հանցագործություն իրականացնելու» մեղադրանքով:
Դատախազության եզրակացությունն ընթերցվել է հունիսի 12-ին Ստամբուլի 14-րդ քրեաիրավական դատարանում տեղի ունեցած հերթական լսումների ժամանակ: