ՆԱՏՕ-ի երկրների համար Ուկրաինային զենքի մատակարարումը պարտադիր կդառնա․ Ստոլտենբերգ
Ուկրաինային զենքի մատակարարումը պարտադիր կդառնա ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար․ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք, իհարկե, գնահատում ենք այն, ինչ արել են Միացյալ Նահանգները և մյուս դաշնակիցները: Սա աննախադեպ է։ Միևնույն ժամանակ, մենք տեսանք, որ ԱՄՆ-ն վեց ամիս է ծախսել՝ համաձայնեցնելոու համար Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրումը։ Մենք տեսնում ենք նաև, որ եվրոպական դաշնակիցներից ոմանք խոստումները չեն կատարել», – ասել է Ստոլտենբերգը։