G7-ն Ուկրաինային 50 մլրդ դոլար կհատկացնի Ռուսաստանի սառեցված ակտիվների հաշվին
Մեծ յոթնյակի (G7) երկրները համաձայնել են մինչև 2024 թվականի վերջ 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային՝ ռուսական սառեցված ակտիվների օգտագործման միջոցով։ Այս մասին հայտնում է France Presse-ը X սոցիալական ցանցում՝ հղում անելով Ելիսեյան պալատում իր աղբյուրին։
Սպասվում է, որ միջոցները կփոխանցվեն մինչև 2024 թվականի վերջ։ Փոխանցման նախաձեռնությունը Վաշինգտոնինն է։