
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը կգերազանցի 100 միլիարդ դոլարը․ Օվերչուկ
ԵԱՏՄ երկրների միջև
փոխադարձ առևտրի ծավալը 2023 թվականին կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը: Այս
մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Կանխատեսման համաձայն՝
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը կգերազանցի 100 միլիարդ դոլարը»,- ասել
է ՌԴ փոխվարչապետը՝ հավելելով, որ 2022 թվականին ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի
ծավալը 84 միլիարդ դոլար է կազմել։
«ԵԱՏՄ անդամ 5 երկրների
(Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղրղզստան, Ղազախստան) միջև բիզնես-փոխգործակցության
համար ԵԱՏՄ շրջանակներում բարենպաստ միջավայր է ձևավորվել»,- նշել է Օվերչուկը։