
ֆուտզալի ԱԱ-ի էլիտ ռաունդ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանի ընտրանուն
Դեկտեմբերի 15-ին Երևանում կայացավ ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024 թ. առաջնության էլիտ
ռաունդի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 3:1 հաշվով:
Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ դարձան Գարեգին Մաշումյանը, Վլադիմիր Սանոսյանը
և Ռոդրիգինյոն, վրացիների միակ գնդակը խփեց Գիորգի Ղավթաձեն։