Մոլդովան Ռուսաստանին մեղադրում է իր ընտրություններին խառնվելու մեջ
Ռուսաստանն իբր խառնվել է Մոլդովայի ՏԻՄ ընտրությունների նախընտրական
քարոզարշավին։ Նոյեմբերի 5-ին պլանավորվող ընտրություններին ընդառաջ նման մեղադրանքը
հնչեցրել է Մոլդովայի տեղեկատվական անվտանգության ծառայության պետ Ալեքսանդր Մուստյացան։
«Մենք տիրապետության օպերատիվ տեղեկատվության ու անհերքելի ապացույցների,
որ Ռուսաստանի Դաշնությունն փորձում է ներազդել նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների
արդյունքների վրա»,-ասել է Մուստյացան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը անօրինական կերպով ֆինանսավորում է նախընտրական
քարոզարշավը։ Բացի այս, մոլդովացի պաշտոնյան Ռուսաստանին մեղադրել է ընտրողներին ու
թեկնածուներին կաշառելու, նաև ապատեղեկատվություն տարածելու համար։