Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք․ հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Դատավոր Մասիս Մելքոնյանը ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունն ու Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառեց 2 ամիս ժամկետով տնային կալանք»,- գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել էր 20 օրով։
Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ։
Փաստաբանը դատարանին ներկայացրել է բացարկ, քանի որ վստահություն չունեն դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ։