Ողբերգությունն այն է,որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ որոշումը կայացնելու է Հայաստանի ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով. ՌԴ պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հնարավոր որոշումը կազդի ոչ թե կազմակերպության, այլ միայն Հայաստանի պաշտպանունակության վրա. РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։
«Սա կազդի միայն Հայաստանի պաշտպանունակության վրա և ոչ մի այլ բանի, ուստի, իհարկե, այս որոշումը հայկական կողմը պետք է կայացնի, բայց բանն այն է, որ, ցավոք, որոշումը կայացնելու է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով, սա է ողբերգությունը»,- ասել է Կարտապոլովը։
Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ ողջախոհություն կնկատվի հայ ժողովրդի, այլ ոչ թե երկրի ղեկավարության մոտ։