24 Նոյ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Amnesty International -ը մտահոգություն է հայտնել ՀՀ-ում բախումների վերաբերյալ և կոչ արել  իշխանություններին անհապաղ հետաքննել տեղի ունեցածը

Amnesty International -ը մտահոգություն է հայտնել ՀՀ-ում բախումների վերաբերյալ և կոչ արել իշխանություններին անհապաղ հետաքննել տեղի ունեցածը

Արձագանքելով Հայաստանի մայրաքաղաք Երևանում ցուցարարների և ոստիկանների միջև կատաղի բախումների մասին հաղորդագրություններին՝ Amnesty International միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն հայտարարել է.

«Երևանում վերջին հանրահավաքի ժամանակ բռնության մակարդակը խիստ մտահոգիչ է։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ և անաչառ հետաքննել տեղի ունեցածը, ներառյալ այն պնդումները, որ ոստիկանությունը հնարավոր է անհարկի կամ չափից դուրս ուժ կիրառած լինել: Իշխանությունների արձագանքը բողոքի ցույցերին, նույնիսկ երբ դրանք բռնի բնույթ են ստանում, պետք է խստորեն համապատասխանեն մարդու իրավունքների միջազգային իրավունքին և չափանիշներին։ Իրավապահները պետք է խուսափեն ուժի կիրառումից։ Եթե դա հնարավոր չէ, ուժը պետք է կիրառվի նվազագույն չափով, միայն այն դեպքում, երբ դա բացարձակապես անհրաժեշտ և համաչափ է իրավապահ մարմինների օրինական նպատակին հասնելու համար»: