29 Դեկ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
7.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարիա Զախարովան համեմատել է ԱՄն դեսպանատների արձագանքը ՀՀ-ում և Վրաստանում բողոքի ցույցերին

Մարիա Զախարովան համեմատել է ԱՄն դեսպանատների արձագանքը ՀՀ-ում և Վրաստանում բողոքի ցույցերին

 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշադրություն է հրավիրել ամերիկյան դեսպանատների արձագանքին Երևանում և Թբիլիսիում տեղի ունեցած ցույցերին։

 Եթե հայ ցուցարարներին խնդրել են զերծ մնալ բռնություններից, իսկ իրավապահ մարմիններին՝ կարգուկանոն ապահովել, ապա Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ դեսպանատունը նշել է ցուցարարների նկատմամբ պետական պաշտոնյաների գործողությունների անընդունելիությունը: «Ահա և ամբողջ ժողովրդավարությունը. մի դեպքում՝ Վաշինգտոնն իր դեսպանատան բերանով հայտարարում է, որ հանրահավաքները պետք է անցկացվեն պատասխանատվությամբ և չի դատապարտում իշխանություններին դրանք ճնշելու համար, իսկ մյուս դեպքում՝ ընդհակառակը. այն ակտիվորեն աջակցում է արևմտյան օտարերկրյա գործակալների կողմից առաջացրած անկարգություններին։ ԱՄՆ-ն ձեռքի շարժումով փոխում է ցանկացած «կանոն»՝ իրեն հարմարեցնելու համար»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։