Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարները կապ են հաստատել ընտանիքների հետ
Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ հանդիպել
են Բաքվում կալանքի տակ պահվող Արցախի նախկին ղեկավարների հետ. տեղեկացնում են ադրբեջանական
լրատվամիջոցները:
Նա հայտարարել է, թե կալանավորված անձանց հնարավորություն է տրվել
կապ հաստատել ընտանիքների հետ, նրանց նաև թարգմանիչ է տրամադրվել։
Հիշեցնենք, որ Արցախի հայաթափումից և բռնազավթումից հետո Ադրբեջանը
ձերբակալել է Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին,
ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, նախկին
պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին։