24 Նոյ
2024
11° c ԵՐԵՎԱՆ
9.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ինքն է հասունացրել Լեռնային Ղարաբաղի հանձնումը. Արթուր Խաչատրյան

Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ինքն է հասունացրել Լեռնային Ղարաբաղի հանձնումը. Արթուր Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք  է տվել՝ ինքն է հասունացրել Լեռնային Ղարաբաղի հանձնումը։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Մարդը հայտարարում է, որ ինքն արդեն 2018 թվականին գիտեր, որ Ղարաբաղը չի կարող լինել Հայաստանի կազմում, իր՝ 2018-ից 2020 թվականի գործունեությունը միտված է եղել իրավիճակը լարելուն, ու Ադրբեջանը դա շատ նրբորեն օգտագործել է»,- ասել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ խաբել է ժողովրդին։

«Այնպես որ՝ վերջին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը կարող է ամբողջովին օգտագործվել ապագայում դատական գործընթացների ժամանակ»,- ասել է Խաչատրյանը։