ՀՀ քաղաքացիները կկարողանան պարզեցված կարգով հաշիվներ բացել ռուսական բանկերում․ Միշուստին
Ռուսաստանի կառավարությունը պարզեցնում է Ռուսաստանում բիզնեսի
վարման կարգը մի շարք երկրների, այդ թվում նաև Հայաստանի քաղաքացիների համար։ Սահմանվել է 25 երկրների ցանկ, որոնց քաղաքացիները եւ իրավաբանական
անձինք կկարողանան պարզեցված կարգով հաշիվներ բացել եւ ավանդներ ունենալ ռուսական բանկերում․
այս մասին տեղեկացրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը իր տեղակալների հետ խորհրդակցության
ժամանակ։
«Օտարերկրյա ձեռնարկությունների եւ գործարարների համար ավելի հարմար
պայմանների ստեղծումը կառավարության համակարգված գործունեության կարեւոր մասն է ֆինանսական
ինքնիշխանության հասնելու գծով, մեր նախագահի առաջադրած ազգային նպատակներին հասնելու
շրջանակում»,- նշել է վարչապետը։
Երկրների ցուցակում են Հայաստանը, Ալժիրը, Բահրեյնը,
Բելառուսը Ադրբեջանը,, Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ղազախստանը, Կատարը,
Ղրղըզստանը, Չինաստանը, Քուվեյթը, Մալայզիան, Մոնղոլիան, ԱՄԷ-ն, Օմանը, Պակիստանը,
Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը, Թաիլանդը, Թուրքմենստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը