28 Սեպ
2024
21.1° c ԵՐԵՎԱՆ
13.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հետ պատերազմը անմիջապես ավարտելու իր պայմանները

Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հետ պատերազմը անմիջապես ավարտելու իր պայմանները

Բանակցություններ սկսելու համար Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը Ռուսաստանի նոր շրջանների ամբողջ տարածքից՝ ԼԺՀ, ԴԺՀ, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններից․ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։

«Հենց որ Կիևը հայտարարի, որ պատրաստ է նման որոշմանը և սկսի զորքերի իրական դուրսբերում այս շրջաններից, ինչպես նաև պաշտոնապես տեղեկացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին, մեր կողմից անմիջապես, բառացիորեն նույն րոպեին, կհետևի կրակը դադարեցնելու և բանակցություններ սկսելու հրաման։ Կրկնում եմ, մենք դա կանենք անմիջապես»,- ասել է Պուտինը։

Նախագահը նման պայմաններն անվանել է «շատ պարզ»։