Միացյալ Նահանգներն աջակցում է ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստանում․ ԱՄՆ Դեսպանատուն
Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության դիտորդական առաքելությանը
Հայաստանում. Հայտնում են ԱՄՆ դեսպանությունից․ փոխանցում է «Ազատությունը»։
Դեսպանատնից նշել են,
որ ողջունում են գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում փոխվստահություն
կառուցելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար կառուցողական մթնոլորտ
ապահովելու հարցում։
«Միացյալ Նահանգները ամուր աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը
և տարածքային ամբողջականությանը», – ասված է ԱՄՆ դեսպանության պատասխանում։