
ԱՄՆ փոխնախագահը կհանդիպի Զելենսկիի հետ
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հունիսի 15-ին Շվեյցարիայում կայանալիք համաժողովի շրջանակներում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ․ այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան:
«Փոխնախագահ Հարիսը շաբաթ կհանդիպի նախագահ Զելենսկիի հետ՝ շարունակելու քննարկումները նրա հետ Իտալիայում և Ֆրանսիայում նախագահ Ջո Բայդենի հանդիպումներից հետո: Սա Հարիսի և Զելենսկիի վեցերորդ հանդիպումը կլինի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Շվեյցարիան նախատեսում է հունիսի 15-16-ը Բյուրգենստոկ հանգստավայրում Ուկրաինայի վերաբերյալ կոնֆերանս անցկացնել։ Շվեյցարիայի իշխանությունների տվյալներով՝ հրավիրվածների թվում չկա Ռուսաստանի Դաշնությունը։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ այս միջոցառման անցկացումը «ուղի է դեպի ոչ մի տեղ»։