29 Հնս
2024
ABCMEDIA
Ախթալայում հեղեղումից հետո շահագործվել է վնասված երկաթգիծը

Ախթալայում հեղեղումից հետո շահագործվել է վնասված երկաթգիծը

«Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են նաև հեղեղումներից տուժած Ախթալա համայնք, կամրջի հատվածում հետևել վնասված գազատարի վերականգնմանն ուղղված աշխատանքներին»․ այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանից։

«Ախթալա բնակավայրում՝ կամուրջին հարակից հատվածում, նրանք զրուցել են նաև երկաթգծի աշխատակիցների, բնակիչների հետ և տեղեկացրել, որ երկաթգիծը, թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում է և անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել, քանի որ երկաթգծի որոշ հատվածներով քաղաքացիներն անցուդարձ են անում ու նաև մեքենաների երթևեկություն է իրականացվում»,- ասված է հայտարարության մեջ։