26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ակցիա՝ հաջակցություն Արմեն Աշոտյանի

Ակցիա՝ հաջակցություն Արմեն Աշոտյանի

Երևանի հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով
հերթական դատական նիստը․ բակում հավաքվել են Աշոտյանի աջակիցները։ ԱԺ նախկին պատգավոր
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ չկա եվրոպական որևէ մի կառույց, որը չընդունի՝ Արմեն Աշոտյանը
քաղբանտարկյալ է։

«Դատավորնե՛ր, ձեր վրա դրված է մեծ խարան՝
քրեական օրենսգիրքը, բոլոր իրավական էթիկաները ոտնահարելով մարդկանց պահում եք կալանքի
տակ։ Սա խոշտանգում է, Ժնևյան միջազգային կոնվենցիայի խախտում։ Մի օր այդ ամենի համար
դուք պատասխան եք տալու»,-ասել է Զոհրաբյանը։

«15-ից ավելի քաղբանտարկյալ ունեցող, ԱԺ-ում
ընդդիմադիր պատգամավորներին ծեծող, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառող,
շինծու քրեական գործեր իրականացնող իշխանությունն ինչպե՞ս կարող է ժողովրդավար լինել»,-
ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով։

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնական
լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման համար։