28 Սեպ
2024
19.1° c ԵՐԵՎԱՆ
9.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անորոշության մեջ գտնվող Փաշինյանը խզում է հարաբերությունները Պուտինի հետ․  միջազգային փորձագետների մեկնաբանությունները 

Անորոշության մեջ գտնվող Փաշինյանը խզում է հարաբերությունները Պուտինի հետ․  միջազգային փորձագետների մեկնաբանությունները 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իզուր է ապավինում Արևմուտքին՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար, Царьград-ի հետ զրույցում նշել է Բալթյան հետազոտությունների ասոցիացիայի նախագահ Նիկոլայ Մեժևիչը։

Բելառուս քաղաքագետ Ալեքսեյ Ձերմանտը կարծում է, որ Փաշինյանի ներկայիս գործողությունները ՀԱՊԿ-ի վերաբերյալ պայմանավորված են, առաջին հերթին, նրա դիրքի անորոշությամբ Հայաստանում, որտեղ պարբերաբար ցույցեր են ընթանում ընդդեմ երկրի ղեկավարի։  «Նա փորձում է կատարվածի պատասխանատվությունը թե՛ հիմա, թե՛ նախորդ տարիներին ուրիշների վրա բարդել»,- նշել է քաղաքագետը: Ձերմանտը հավելել է, որ Փաշինյանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի նկատմամբ կշարունակի նպաստել Հայաստանում հասարակության պառակտմանը և ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացմանը։ Իսկ նորերը՝ ի դեմս Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Թուրքիայի, դժվար թե կարողանան իսկապես ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Հետևաբար, սա կարող է հանգեցնել աղետի։ 

Քաղաքագետ Մաքսիմ Ժարովը համոզված է, որ Վաշինգտոնը ցանկանում է խարխլել դաշինքները, որոնք Ռուսաստանը ունի իր ամենամոտ հարեւանների հետ։

Deutsche Welle-ն ընդգծել է, որ Փաշինյանի ռազմավարությունռ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց քայլ առ քայլ հեռացնելն է և երկիրը վերակողմնորոշելը դեպի Արևմուտքի հետ համագործակցություն։ Արցախի կորուստը, սահմանազատումը և առաջիկայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն այն գինն է, որը Փաշինյանը, կարծես, պատրաստ է վճարել երկրի արևելքում իրավիճակը կայունացնելու համար։  «Փաշինյանն ու նրա թիմը, մեզ թվում է, ցանկանում են Հայաստանը վերածել Սահակաշվիլիու Վրաստանի յուրօրինակ անալոգի»,- DW-ի հետ զրույցում նշել է է իրազեկ եվրոպացի դիվանագետը։

Քաղաքական վերլուծաբան Վադիմ Մոժեյկոն նշել է, որ Երևանը սերտ կապեր էր պահպանում Մոսկվայի հետ՝ առաջին հերթին զինված հակամարտության դեպքում պաշտպանություն ստանալու ակնկալիքով։ «Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը ցույց տվեց, որ հույսերը չարդարացան։ Հիմա Հայաստանի իշխանությունները շատ զգույշ փորձում է դուրս գալ ռուսական կախվածությունից։ Բոլորը հիշում են, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, որն ընտրել է եվրաինտեգրման ուղին։ Ոչ ոք չի ցանկանում կրկնել այս փորձը, բայց Հայաստանը աստիճանաբար մեծացնում է համագործակցությունն արևմտյան երկրների հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում», – նշել է վերլուծաբանը։