28 Սեպ
2024
19.1° c ԵՐԵՎԱՆ
9.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տասնյակ դաշնակցականներ, այդ թվում` կանայք են ձերբակալվել, խուզարկություններն այսօր էլ շարունակվում են. Քրիստինե Վարդանյան

Տասնյակ դաշնակցականներ, այդ թվում` կանայք են ձերբակալվել, խուզարկություններն այսօր էլ շարունակվում են. Քրիստինե Վարդանյան

Պայքարի նոր ալիք ու զուգահեռ տերոռի նոր ալիք ՀՅԴ-ի դեմ. ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա տեղեկացրել է, որ երեկ սկսված խուզարկությունները շարունակվում են նաև այսօր։

««Նախ կուսակցության գլխավոր գրասենյակ ներխուժման փորձը, հետո կուսակցության ղեկավար մարմնի նախագահի վրա հարձակումն ու խոշտանգման փորձը, երեկվանից մարզային գրասենյակների խուզարկությունն ու մեկ տասնյակ մարդկանց, այդ թվում կանանց ձերբակալությունը:

Այսօր շարունակվող խուզարկությունները այդ թվում կուսակցության ղեկավար մարմնի անդամի տանը, ընտանիքի անդամների ահաբեկումը, նրանց պատկանող գույքի առգրավումը:

Բայց մեկ է` ոչ Աբդուլ Համիդից, ոչ երիտթուրքերից, ոչ բոլշևիկներից, որ ՀՀՇ-ից ուժեղ դեմքեր չեք տղաներ ու աղջիկներ, նայեք ուր են հիմա իրենք ու ուր է Դաշնակցությունը»,-գրել է նա։