Իրանից 12 կգ թմրամիջոցներ մտցնելու դեպք է բացահայտվել․ ԱԱԾ
ԱԱԾ-ի կողմից բացահայտվել և կանխվել է Իրանի
Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք
առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։
Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի
մոտակայքում վերջիններիս ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության
աշխատակիցների կողմից։
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի
առկայության պայմաններում Վ.Ա-ն և Գ.Ա-ն ձերբակալվել են։
Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության
հատուկ պահպանվող տարածք, որտեղ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել
են շուրջ 12 կիլոգրամ ընդհանուր քաշով՝ «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն» և «Մարիխուաննա»
տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 3 տարբեր փաթեթներ։