
Ռուսաստանը ռեկորդային կարճ ժամանակում վերականգնեց տարերքից ավերված երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և արտաքին աշխարհի միջև․ ՌԴ փոխվարչապետ
ՌԴ-ն ռեկորդային կարճ ժամանակահատվածում վերականգնել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Դժվար պահերին Ռուսաստանը օգնության հասավ Հայաստանի ժողովրդին և ռեկորդային կարճ ժամանակում վերականգնեց տարերքից ավերված երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ։ Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող միակ երկաթուղին կենսական նշանակություն ունեցող բեռներ երկիր հասցնելու հիմնական խողովակն է, և դրա տեւական խախտումը կարող էր ամենալուրջ բացասական հետևանքներն ունենալ բնակչությանը սննդով և վառելիքով ապահովելու համար»,- ասել է Օվերչուկը: