15 Հնս
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
9.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հեղեղումների հետևանքով Շուռնուխը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ

Հեղեղումների հետևանքով Շուռնուխը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ

Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով․տեղեկացնում է Գորիսի համայնքապետարանը։

«Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ՝ երեկ տեղի ունեցած հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով: Նորակառույց ճանապարհը, զգալի վնասներ է կրել բնական աղետից:

Ճանապարհի ասֆալտե ծածկույթը հեղեղվել է անձրևաջրերի ուժգին հոսքից, իսկ երթևեկելի հատվածներում առաջացել են խորը փոսեր:

Գորիսի համայնքապետարանը անհապաղ միջոցներ է ձեռնարկում ճանապարհի մաքրման, վերականգնման աշխատանքների ուղղությամբ: Համայնքային ենթակայությամբ ընկերությունների ռեսուրսներն ու տեխնիկան ներգրավված են վերականգնողական գործընթացում»։

Ռազմագերիներ