26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չեմ պատկերացնում Հայաստանի ապագահ առանց ՀԱՊԿ-ի․ Բորդյուժա

Չեմ պատկերացնում Հայաստանի ապագահ առանց ՀԱՊԿ-ի․ Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր
քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի` կառույցի կազմից դուրս գալու պատճառ չի տեսնում․
տեղեկացնում է ТАСС գործակալությունը։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանում շատ քաղաքական
ուժերի հետ, հետևաբար, իմ կարծիքով, դրանք ժամանակավոր երևույթներ են։ Ամեն դեպքում՝
Հայաստանը կլինի Ռուսաստանի, Բելառուսի և ՀԱՊԿ-ի հետ»,- ասել է Բորդյուժան:

«Ես չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի, պարզապես
չեմ կարող պատկերացնել այս ապագան, քանի որ Հայաստանն այնքան ինտեգրված է Ռուսաստանին,
և ոչ միայն տնտեսապես, որովհետև Ռուսաստանում ապրում է հսկայական թվով հայեր՝ մի քանի
միլիոն հայեր»,- ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը։