12 Ապր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում 3 շաբաթում 3195 երեխա է զոհվել

Գազայում 3 շաբաթում 3195 երեխա է զոհվել

Գազայի հատվածում սպանված երեխաների թիվը Իսրայելի ռազմական արշավի
ընթացքում վերջին երեք շաբաթվա ընթացքում գերազանցել է վերջին չորս տարիների ընթացքում
զինված հակամարտությունների ժամանակ զոհված երեխաների տարեկան թիվը, ասվում է Save
the Children-ի հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում սպանվել է ավելի քան 3195 երեխա։
«Այս թվերը սարսափելի են։ Բռնությունը ոչ միայն շարունակվում է, այլև ընդլայնվում է։
Գազայում շատ երեխաներ շարունակում են մնալ լուրջ վտանգի տակ», – ասել է Պաղեստինում 
Save the Children կազմակերպության տնօրեն Ջեյսոն Լին:

Հաղորդվում է, որ առնվազն 6360 երեխա է վիրավորվել Գազայում, ինչպես
նաև 180 երեխա՝ Արևմտյան ափում, իսկ 74 երեխա՝ Իսրայելում։ Գազայի հատվածում ավելի
քան 200 մարդ, այդ թվում՝ երեխաներ, պատանդ են մնում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026