12 Ապր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սլովենիան 120 հազար եվրո է հատկացնում արցախցի փախստականներին օգնելու համար

Սլովենիան 120 հազար եվրո է հատկացնում արցախցի փախստականներին օգնելու համար

Սլովենիան 120 հազար
եվրո է հատկացնում Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար․ այս մասին գրված է
Սլովենիայի արտաքին գործերի նախարարության
X-ի միկրոբլոգում։

«Բազմաթիվ հումանիտար
ճգնաժամերի պայմաններում մենք աջակցում ենք փախստականներին Լեռնային Ղարաբաղից։ Հայաստանն
աջակցել էր Սլովենիային անցած տարի օգոստոսին տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ, և
այժմ Սլովենիան իր երախտագիտությունն է հայտնում նրանց ԿԽՄԿ-ի միջոցով 120 եվրո հատկացնելու
եղանակով՝ Արցախից փախստականներին օգնելու համար»,-  նշված է գրառման մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026