Թել Ավիվից ժամանած չվերթից հետո գրանցված միջադեպից հետո Մախաչկալայի օդանավակայանը փակվել է
Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով
երկու ոստիկան է տուժել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել
է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը։
«Նրանք վնասվածքներ են ստացել օդանավակայանի ռեժիմային գոտիներն
արգելափակելու ժամանակ», – ասել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Մախաչկալայի բնակիչները Թել Ավիվի
չվերթի ժամանումից հետո ներխուժել էին Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի՝ պահանջելով
թույլ չտալ Իսրայելից ժամանած քաղաքացիների մուտքը։
Դաղստանի առողջապահության նախարարության տվյալներով` անկարգությունների
հետևանքով օդանավակայանում ավելի քան 20 մարդ է տուժել, որից 10-ը հոսպիտալացվել էր։
Միջադեպից հետո Մախաչկալայի օդանավակայանը փակվել է։