28 Դեկ
2024
3.3° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միքայել Արզումանյանը և նրա ընտանիքը դատական հայց են ներկայացրել ՀՀ ՊՆ-ի դեմ

Միքայել Արզումանյանը և նրա ընտանիքը դատական հայց են ներկայացրել ՀՀ ՊՆ-ի դեմ

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը և նրա ընտանիքը դատական հայց են ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության դեմ։ Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից։

Արզումանյանը և ընտանիքը պահանջում են վերացնել ՊՆ սոցիալական վարչության պետի` 2023 թ. հուլիսին ընդունած «Ծանուցում» վերտառությամբ թիվ 8 վարչական ակտը։

2022 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։