27 Դեկ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին օրենքին

Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին օրենքին

Իրանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին օրենքի ստորագրմանը․ հայտարարել է  Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին, գրում է «Ֆարս» գործակալությունը։

«Նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի նախագծի ստորագրմանը»,- ասել է պաշտոնյան։

Նա հավելել է,որ որ փաստաթուղթը Իրանի մեջլիսում ընդունվելուց հետո պետք է հաստատվի նաև Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից։ Վերջինս վերխորհրդարանական մարմին է, որը վերլուծում է պատգամավորների կողմից ընդունված օրենքների համապատասխանությունը երկրի սահմանադրությանը։