22 Սեպ
2024
18.3° c ԵՐԵՎԱՆ
9.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանցի ընտրողների 46%-ը դեռևս չի կողմորոշվել, թե թեկնածուներից որ մեկին է տալու իր ձայնն առաջիկա նախագահական ընտրություններում․ իրանագետ

Իրանցի ընտրողների 46%-ը դեռևս չի կողմորոշվել, թե թեկնածուներից որ մեկին է տալու իր ձայնն առաջիկա նախագահական ընտրություններում․ իրանագետ

Իրանագետ Վարդան ոսկանյանը գրում է․

«Իրանի նախագահական ընտրարշավի ընթացքում առաջին հեռուստաբանավեճից հետո, ըստ հանրային կարծիքի ուսումնասիրության տվյալների՝ ձևավորվել է առաջատար թեկնածուների հետևյալ հաջորդականությամբ եռյակը՝

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ (պահպանողսկան) – 17,1%

Սայիդ Ջալիլի (պահպանողսկան) – 16,8%

Մասուդ Փեզեշքիան (բարեփոխական) – 13,7%:

Իրանցի ընտրողների 46%-ը դեռևս չի կողմորոշվել, թե թեկնածուներից որ մեկին է տալու իր ձայնն առաջիկա նախագահական ընտրություններում։

Պարզ է, որ պահպանողական թևի երկու առաջատար թեկնածուները միասին նկատելի առավելություն ունեն բարեփոխական հավակնորդի նկատմամբ, սակայն չկողմնորոշված ընտրողների բարձր տոկոսը և թեկնածուների ձայների տոկոսային ոչ մեծ տարբերությունը խոսում են այն մասին, որ առաջիկա ընտրությունները լինելու են խիստ մրցակցային։