29 Դեկ
2024
4° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կանադան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Կանադան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Կանադան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում. գրում է ТАСС-ը:

«Մեր կառավարությունը որոշում է կայացրել Կանադայի քրեական օրենսգրքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կանադայի հանրային անվտանգության հարցերով նախարար Դոմինիկ Լեբլանը:

Նախարարը հավելել է, որ նման գործողություններով Օտտավան «հստակ ազդանշան է ուղարկում այն մասին, որ Կանադան կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ԻՀՊԿ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար»։

Արձագանքելով Լեբլանին՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին Կանադայի այս քայլը «թշնամական» է որակել։ Նա նշել է, որ զինված ուժերի այլ տարրերի հետ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» պատասխանատու է երկրի ազգային անվտանգության և սահմանների պահպանման համար, ինչպես նաև նպաստում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։