22 Սեպ
2024
20.2° c ԵՐԵՎԱՆ
16.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում աշխատում է կանանց 50%-ից ավելին

ՀՀ-ում աշխատում է կանանց 50%-ից ավելին

Ղազախստանում աշխատող կանանց տոկոսն ամենաբարձր է Կենտրոնական Ասիայի և ԵԱՏՄ երկրների շարքում։ Այս մասին հայտնում է Finprom.kz գործակալությունը։ Ըստ ներկայացված տվյալների՝ այն կազմում է 63,2%։ Հաջորդը Բելառուսը (59,2%) և Հայաստանն (56%) են։

Աշխատող կանանց ամենացածր մակարդակը նկատվում է Տաջիկստանում և Ուզբեկստանում՝ համապատասխանաբար 31,5 և 39,9 տոկոս։ Աշխատող տղամարդկանց ամենաբարձր մակարդակը Ղրղզստանում և Ղազախստանում է՝ 79 և 74,5%, ինչպես նաև Ուզբեկստանում՝ 72,8%։ Ամենացածր ցուցանիշները գրանցվում են Թուրքմենստանում և Տաջիկստանում՝ 46,7 և 51,1 տոկոս համապատասխանաբար: