22 Սեպ
2024
20.2° c ԵՐԵՎԱՆ
16.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մինչ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, նրա ապագան կախված է տարածաշրջանում աշխարհաքաղաքական տեղաշարժերից․ միջազգային մամուլ

Մինչ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, նրա ապագան կախված է տարածաշրջանում աշխարհաքաղաքական տեղաշարժերից․ միջազգային մամուլ

Deutsche Welle-ի հետ զրուցած ՀՀ քաղաքացիները մտավախություն են հայտնել, որ ՌԴ-ի զորքերի հեռանալուց հետո ՀՀ-ն հարձակման կենթարկվի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Ընդգծվել է, որ շատերն էլ կորցրել են իրենց վստահությունը ՌԴ-ի հանդեպ՝ Արցախը կորցնելուց հետո, իսկ ՀՀ իշխանությունը նայում է դեպի Արևմուտք՝ փնտրելով պատասխաններ։

«Մինչ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, նրա ապագան կախված կլինի տարածաշրջանում աշխարհաքաղաքական տեղաշարժերից և կարողությունից՝ բալանսավորելու տարբեր ուժերի պահանջները», – նշվել է ռեպորտաժում։

Euractiv-ը գրել է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը, երեք տասնամյակից ավել հակամարտելուց հետո, փորձում են կարգավորել հարաբերությունները։ Սակայն երկու երկրները փոխանակվել են մեղադրանքներով այն բանից հետո, երբ Ֆրանսիան խոստացել է նոր զենք մատակարարել Երևանին: Ֆրանսիան ունի մեծ հայկական սփյուռք և ավանդաբար Երևանի եվրոպական ամենաուժեղ աջակիցներից մեկն է: Հայաստանը, ֆորմալ առումով, ՌԴ-ի դաշնակիցն է, սակայն վերջին տարիներին թեքվել է դեպի արևմտյան երկրներ՝ մեղադրելով Մոսկվային իրեն պաշտպանելու ձախողման մեջ: Ռուսաստանը մերժում է քննադատությունը և զգուշացնում Հայաստանին Արևմուտքի հետ սիրախաղի վտանգների մասին:

Politico-ն գրել է, որ Հայաստանը և Ֆրանսիան մեղադրում են Ադրբեջանին տասնամյակներ տևած հակամարտությունն ուժով լուծելու և նախկին խորհրդային երկու հանրապետությունների միջև խաղաղության համաձայնագրի կնքումը խափանելու մեջ: Ադրբեջանը նաև օգտագործում է հանածո վառելիքի իր զգալի եկամուտները և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ իր սերտ դաշինքը՝ ապահովելու, որ իր զորքերն ավելի լավ պատրաստված և հագեցած լինեն, քան Հայաստանինը: