Ռումինիան Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգ կփոխանցի
Ռումինիայի պաշտպանության գերագույն խորհուրդը Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգ փոխանցելու որոշում է կայացրել․ տեղեկացրել է Ռումինիայի նախագահի աշխատակազմը։
«Հաշվի առնելով Ուկրաինայում անվտանգության իրավիճակի զգալի վատթարացումը, ինչպես նաև այս իրավիճակի տարածաշրջանային հետևանքները, այդ թվում՝ Ռումինիայի անվտանգության համար, դաշնակիցների հետ համաձայնեցմամբ՝ Խորհրդի անդամները որոշել են Patriot համակարգը փոխանցել Ուկրաինային»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ իր երկիրն ունի ահրաժեշտ հակաօդային պաշտպանության համակարգերի միայն մեկ քառորդը՝ երկինքը պաշտպանելու համար։