Գազայի հատվածի ոչնչացումը և անկլավից 2 միլիոն բնակչի վտարումը
աղետ կստեղծի առաջիկա տասնամյակների, եթե ոչ դարերի համար. այս մասին «Բելտա» գործակալությանը
տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը․ հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Լավրովի խոսքով՝ Պաղեստինի
և Իսրայելի համար երկու պետությունների լուծման շուրջ ուղղակի բանակցություններ սկսելն
այժմ դժվար թե հնարավոր լինի։
«Դժվար թե նրանք այս պահին գնան համագործակցության: Իսրայելցիները
պարզապես չարացած են»,- ասել է նա։