
Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը. Իսրայելի ԱԳ նախարար
Իսրայելը մերժում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որը կոչ
է անում զինադադար հաստատել Գազայի հատվածում. այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ
նախարար էլի Քոենը. հաղորդում է ՏԱՍՍ-ը
«Իսրայելը մտադիր
է վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը»,-ասել է նա և հավելել՝ Մերձավոր Արևելքում հրադադարի կոչն ամոթալի է և կրակի դադարեցման մասին խոսք լինել չի կարող: