22 Սեպ
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
16.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը պատրաստվում է ազատվել Զելենսկիից. ՌԴ արտաքին հետախուզական ծառայություն

Արևմուտքը պատրաստվում է ազատվել Զելենսկիից. ՌԴ արտաքին հետախուզական ծառայություն

Արևմտյան գործընկերները պատրաստվում են «դուրս գրել» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին․ այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության մամուլի ծառայությանը։

Ըստ Արտաքին հետախուզության ծառայության ստացած տեղեկության՝ Վաշինգտոնը և նրա արբանյակները գոհ են այս տարվա մայիսի 20-ից ի վեր ստեղծված իրավիճակից, որտեղ Վլադիմիր Զելենսկիի լեգիտիմությունը լիովին կախված է Արևմուտքի աջակցությունից», պարզաբանել է մամուլի ծառայությունը։

Ծառայության տվյալներով՝ Վաշինգտոնը Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար ամենահարմար թեկնածու է դիտարկում Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։

Արտաքին հետախուզության ծառայությունը պարզաբանել է, որ արևմտյան տերերը հեշտությամբ կզոհաբերեն Զելենսկիին, երբ Ռուսաստանը «ամրապնդի իր հաջողությունները մարտի դաշտում, իսկ հյուծված ու բարոյալքված ուկրաինական զորքերը հայտնվեն անելանելի վիճակում»։