
Ծառի ընկնելու հետևանքով գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
«Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով հունիսի 20-ին՝ ժամը 17:45-ից, դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան, Դեմիրճյան, Խորենացու, Երկաթուղայինների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը․ այս մասին հաղորդագրություն է տարածել «Գազպրոմ Արմենիա»-ն։
«Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»։