22 Սեպ
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
16.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահրամ Մարտիրոսյանը hրաժարական է տվել

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահրամ Մարտիրոսյանը hրաժարական է տվել

Ուրախությամբ տեղեկացա, որ հրաժարական է տվել ՀՀԽ 7 անդամներից մեկը՝ Վահրամ Մարտիրոսյանը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը։

«Վստահ չեմ, որ հրաժարականը կապված է Հանրային ռադիոյի տնօրենի հունիսի 5-ի տապալված մրցույթի կապակցությամբ արված հայտարությանս մեջ առկա առաջարկի հետ, բայցևայնպես ողջունում եմ Հանրային հեռարձակողի խորհուրդը լքելու՝ պարոն Մարտիրոսյանի որոշումը։

Հունիսի 5-ի հայտարարությանս մեջ մանրամասնորեն ներկայացրել եմ Խորհդրի առկա կազմի հետ կապված մտահոգություններիս հիմքերը։ Պարոն Մարտիրոսյանի հրաժարականն այդ հիմքերը դարձնում է էլ ավելի ցցուն»,- գրել է Գարեգին Խումարյանը։