ՌԴ Ամուրի շրջանում ուղղաթիռ է կործանվել
ՌԴ Ամուրի շրջանում կործանվել է Robinson R-66 ուղղաթիռը, որում չորս մարդ է եղել։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Telegram ալիքը։
Նախնական տվյալներով՝ հունիսի 20-ի առավոտյան ուղղաթիռը փայտանյութի վերամշակման գործարանի վայրից ուղևորվել է Ամուրի մարզի Տինդինսկի շրջանի Ջելտուլա գետի մոտակայք, սակայն այդպես էլ չի հասել։
Այնուհետև ստացվել է վթարային ազդանշան: Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է կործանված ուղղաթիռը։ Զոհերի թվի մասին տեղեկությունները ճշտվում են։
Նախնական տվյալներով՝ ուղղաթիռում եղել են օդաչուն և երեք ուղևոր։