Եթե ԱՄՆ-ն շարունակի այն, ինչ արել է մինչ այժմ, ապա նոր ճակատներ
կբացվեն ԱՄՆ-ի դեմ. այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը․
տեղեկացնում է Bloomberg-ը։
«ԱՄՆ-ն ուրիշներին խորհուրդ է տալիս զսպվածություն ցուցաբերել,
սակայն նրանք լիովին աջակցում են Իսրայելին։ ԱՄՆ- ը պետք է որոշի՝ ցանկանում է արդյոք
պատերազմի սրացում»,- ասել է նա։
Ըստ նախարարի՝ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կախված
կլինի Վաշինգտոնի հետագա գործողություններից։